Դեռևս որոշված չէ առաջիկա հանդիպման թեման և օրը:
Google Developer Group (կրճատ GDG)-ն իրենից ներկայացնում է Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց և կազմակերպությունների խումբ, որոնք պարբերաբար հավաքվում են և քննարկում տեխնոլոգիական բազմաբնույթ թեմաներ: Այժմ Ձեզանից յուրաքանչյուրն ունի հնարավորություն Երևանում (հետագայում` նաև Հայաստանի այլ մեծ քաղաքներում) մասնակցելու GDG-ի Հայաստանյան խմբի հանդիպումներին ու քննարկումներին:
GDG-ի Հայաստանյան խմբի կայքում (www.gdg.am) կարող եք տեղեկանալ առաջիկայում սպասվող հանդիպումների և սեմինարների մասին, ինչպես նաև միանալ մեզ Google Plus-ում, որտեղ էլ կարող եք օն-լայն մասնակցել հետաքրքիր ու կարևոր թեմաների քննարկմանը:
GDG Հայաստանյան խումբը բաց է նաև նոր նախագծերի և նոր մտքերի քննարկման և զարգացման համար, որոնք նույնպես ներառված են խմբի ամենակարևոր նպատակների ցանկում:
Մենք սիրում ենք Google-ը և օգտագործում ենք նրա գործիքները:
Բաց կոդով դիտարկիչ, որին վստահում են լավագույն մասնագետները: Դուք կարող եք ինքներդ ստեղծել հավելումներ Chrome-ի համար և տեղադրել Chrome Webstore-ում:
Բաց կոդով օպերացիոն համակարգ, որն արդեն օգտագործվում է աշխարհի լավագույն ընկերությունների հեռախոսներում և պլանշետներում: Ծրագրավորեք Android-ի համար և գումարներ աշխատեք այս նորաստեղծ շուկայում:
GDG Հայաստանը հանդիսանում է միջազգային "GDG" ցանցի անդամ: Հայաստանյան GDG խմբի մոդերատորներն են Վարդան Գրիգորյանը և Վարդան Պապիկյանը ("ՆեոՄեդիա" ընկերություն)
Բոլոր հարցերով կարող եք դիմել "ՆեոՄեդիա" ընկերություն:
Հեռ : +374 93 608 606 , +374 94 33 94 88
Email : gtugam[at]gmail.com , gdgarmenia[at]gmail.com